Իրանը խոստանում է խիստ կոշտ արձագանքել իր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ իրանցի ժողովրդի իրավունքները խախտող ցանկացած քայլի։ Այս մասին հայտնել է հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոհամադ Ռեզա Աշթիանին, տեղեկացրել է Tasnim-ը։

Թեհրանը կարձագանքի ինչպես Արեւմուտքից, այնպես էլ Արեւելքից իրեն վտանգող սպառնալիքներին, ընգծել է նա։


«Այդ արձագանքը կլինի կոշտ եւ վճռական։ Իրանը հարգում է բոլոր երկրների իրավունքները, շահերը եւ տարածքային ամբողջականությունը, հատկապես իր հարեւանների, բայց մենք անպայման կարձագանքենք մեր սահմաններին կատարված սադրանքներին։ Ռուսաստանը խոստացել է հարգել Իրանի անվտանգությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ես հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ, եւ նա սա հաստատել է։ Որոշվել է, որ ԱԳՆ-ն փոխըմբռնման հուշագրում, որը պետք է նրանք ստորագրեն, պետք է հաշվի առնի, որ Ռուսաստանը լիովին հետեւելու է այն հարցերին, որոնք կապված են մեր անվտանգության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հետ»,- նշել է գեներալ Աշթիանին։