Ձվարանների քաղցկեղը վտանգավոր է նրանով, որ հաճախ մնում է աննկատ ձվարանների սահմաններից դուրս տարածվելուց առաջ, իսկ ախտանշանները կարող են առաջանալ նաեւ այլ հիվանդություններից։

Գիտնականների կարծիքով՝ ծերացումը կարող է ուժեղացնել ձվարանների քաղցկեղի եւ քաղցկեղի այլ տեսակների տարածումը, բայց դրա հիմքում ընկած մեխանիզմները մինչեւ վերջ պարզ չեն։ Հնդկաստանի գիտության ինստիտուտի գիտնականները պարզել են, որ ձվարանների քաղցկեղի բջիջները ավելի հեշտ են տարածվում այն հյուսվածքներում, որոնք գտնվում են ծերունական վիճակում, քանի որ այդ հյուսվածքները արտադրում են արտաբջջային մատրիկս, որը ձգում է տարածվող քաղցկեղը։


Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cellular and Molecular Life Sciences ամսագրում։

Այս երեւույթը հետազոտելու համար գիտնականներն օգտագործել են քիմիաթերապիայի առաջացրած ծերացման մոդելը։ Նրանք սկզբում հանել են այն հյուսվածքները, որոնք գտնվել են մկների մարմնի խոռոչներում, եւ դրանց կեսը ենթարկել քիմիաթերապեւտիկ դեղերի ազդեցությանը, որոնք օգտագործվում են քաղցկեղի բուժման համար, ինչը հանգեցրել է դրանց ծերացման՝ վիճակ, երբ բջիջները դադարում են արտադրվել, բայց եւ չեն մահանում։

Այնուհետեւ հետազոտողների թիմը մկների երիտասարդ եւ ծեր հյուսվածքները եւ մարդկային հյուսվածքանման բջջային թերթերը ենթարկել է ձվարանների քաղցկեղի բջիջների ազդեցությանը։ Նրանք օգտագործել են ժամանակավոր վիզուալացումը նորմալ եւ քաղցկեղային բջջիները տարբեր ֆլուորեսցենտային մարկերներով նշելու համար, որպեսզի դրանք հնարավոր լինի ուսումնասիրել մանրադիտակով երկար ժամանակի ընթացքում։

Նրանք հայտնաբերել են, որ քաղցկեղային բջիջները նախընտրում են բնակություն հաստատել ծեր հյուսվածքներում, ավելին՝ հաստատվում են ծեր նորմալ բջիջներին ավելի մոտ։

Պարզելու համար, թե ինչն է ձգում քաղցկեղային բջիջներին դեպի ծեր հյուսվածքները, թիմը սկզբում փորձել է հասկանալ, թե արդյոք դրանք գրավում են ազդանշանային մոլեկուլներին, որոնք արտադրվում են ծեր բջիջների կողմից, եւ տարածվում ավելի հեռու։ Նրանք կառուցել են համակարգչային մոդելներ՝ ուսումնասիրելու համար քաղցկեղային եւ ծեր բջիջների միջեւ փոխադարձ կապը։

Նրանք հայտնաբերել են, որ քաղցկեղային բջիջները գայթակղել են չդիֆունդացվող մոլեկուլներին։ Դրանք սպիտակուցներ են, որոնք արտադրում են ծեր բջիջները, դրանք նստում են արտաբջջային մատրիկսում (ECM) եւ ձգում քաղցկեղային բջիջներին։

Ստացված արդյունքների հիման վրա հետազոտողները ենթադրել են, որ դա կարող է լինել պատճառներից մեկը, թե ինչու է տարեց մարդկանց մոտ սովորաբար նկատվում ավելի վատ ելք քաղցկեղի դեպքում, քան երիտասարդների մոտ։