Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 56-ամյա գործարար Կամո Ղալթաղչյանի դեմ երեկ՝ սեպտեմբերի 22-ին մահափոր է իրականացվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, առավոտյան ժամը 09:30-10:00-ի սահմաններում Կ. Ղալթաղչյանի մեքենան պայթում է ընթացքում: Ղալթաղչյանը Ռուսաստանի Դաշնությունից 3 օր առաջ էր վերադարձել Հայաստան, եւ երեկ առավոտյան ընկերոջ հետ իր «Toyota Camry» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով տանից դուրս էր գալիս:

Դեպքի վայր ժամանած քրեագետները մեքենայի անիվի հատվածում պայթուցիկ սարք են հայտնաբերել: Պայթյունի հետեւանքով բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրգործ:

Առավել մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր կայքում: