ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, որը Շտաբների պետերի միավորված կոմիտեի նախագահ Չառլզ Բրաունի հետ համատեղ հունվարի 23-ին կնախագահի Ուկրաինայի պաշտպանության հարցերով զբաղվող կոնտակտային խմբի նիստում, նիստին կմասնակցի տնից։

Այս մասին ճեպազրույցում հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Սաբրինա Սինգհը։


Սինգհի խոսքով՝ Օսթինը «Ռամշթայնի» նիստը կվարի իր նստավայրից, «որտեղ վերականգնվում է վերջին բժշկական միջամտություններից հետո»։

«Այդ կոնտակտային խումբը շարունակում է իրական փոփոխություններ կատարել իրական ժամանակի ռեժիմով, ինչը վկայում է դեմոկրատիայի, ինքիշխանության եւ միջազգային կարգի վրա հիմնված կանոնների դեմ Ռուսաստանի հարձակմանը դիմակայելու մեր հավաքական վճռականության մասին»,- ավելացրել է նա։

Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ չնայած ԱՄՆ-ն Ուկրաինային լրացուցիչ օգնելու միջոցներ չունի, «Ռամշթայնը» կարեւոր հարթակ է դաշնակիցների ջանքերի համակարգման համար։