Ամերիկյան «Ինտեր Մայամին» ընկերական հանդիպում է անցկացրել «Դալլասի» հետ եւ պարտություն է կրել 0:1 հաշվով։
Հաղթական գոլն արդեն երրորդ րոպեին խփել է Խեսուս Ֆերեյրան։
«Ինտեր Մայամիի» մեկնարկային կազմում էին հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսին ու Լուիս Սուարեսը, որոնք փոխարինվեցին 64-րդ րոպեին։ «Ինտեր Մայամիի» կազմում էին նաեւ իսպանացիներ, կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն ու Ժորդի Ալբան։
Հաջորդ ընկերական խաղում «Ինտեր Մայամին» հունվարի 29-ին կմրցի սաուդյան «Ալ Հիլյալի» հետ։