Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաստատել է նոր դաշնակիցների փնտրտուքը։
Հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը նախարարը, պատասխանելով հայտարարված փնտրտուքի արդյունքների մասին հարցին, վստահեցրեց, որ ռացիոնալ մտածող յուրաքանչյուր հասարակություն միշտ պետք է ջանքեր գործադրի նոր դաշնակիցներ գտնելու համար։
Միրզոյանի խոսքով՝ մեզ համար սա ուղղակի պահանջ է 2020 թվականի պատերազմի ողբերգությունից և դրան հաջորդած իրադարձություններից հետո, երբ բախվեցինք դաշնակիցների կողմից աջակցության մեխանիզմների անգործության իրավիճակին, համենայն դեպս մեր սպասելիքները չարդարացան։
«Բնականաբար, մենք սկսեցինք նոր դաշնակիցներ փնտրել, առաջին հերթին՝ անվտանգության ոլորտում խնդիրները լուծելու համար»,- ասաց նախարարը՝ միաժամանակ հերքելով անվտանգության այլ համակարգերին վերաբերող փաստաթղթերի ստորագրման մասին տեղեկությունը։
Միաժամանակ նախարարը հիշեցրեց մեխանիզմների ներդրումը, որոնք բարձրացրել են սահմանին անվտանգության մակարդակը՝ ի դեմս ԵՄ առաքելության։ Նախարարը հատուկ ուշադրություն դարձրեց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ գործընկերների հայտարարություններին։ Մեզ համար չափազանց կարևոր են տարածաշրջանում նոր սահմաններ գծելու փորձերի դեմ հայտարարությունները, նշել է արտգործնախարարը։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					