Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է սկսել Գազայի հատվածում պատանդներին ազատելու նոր համաձայնագրի քննարկումը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի պաշտոնյաներին։
Նրանց խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել պատանդներից մի քանիսին ռազմական գործողությունների զգալի դադարի դիմաց։
Ինչպես նշում է պարբերականը, այս նախաձեռնությունը «նշանակում է ՀԱՄԱՍ-ի դիրքորոշման զգալի փոփոխություն»։ Շարժումը շաբաթներ շարունակ պնդում էր, որ պատանդների վերաբերյալ բանակցություններ կվարի միայն որպես համապարփակ համաձայնագրի մի մաս, որը վերջ կդնի անկլավում հակամարտությանը, նշում է թերթը։