Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Փակ է Վարդենյաց լեռնանցքը։
Նոյեմբերյան-Իջևան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան և Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Դիլիջանի և Սպիտակ ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից դեպի Ջերմուկ քաղաք և դեպի Սարավան - «Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհները, Սյունիք գյուղից դեպի «Զանգեր» կոչվող հատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար:
Լոռու մարզի, Երևան-Սևան 24-39-րդ կմ (բուք), Աբովյան - Ջրաբեր, Վեդի - Լանջառ, Ալափարս - Չարենցավան, Ամասիա - Բերդաշեն ավտոճանապարհները և Սարավան - «Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Թալինի տարածաշրջանում մառախուղ է: