ՀՀ նախագահի էպոսագետ թեկնածուն հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է նախագահի մեկ այլ թեկնածու րաֆֆի Հովհաննիսյանին և նրա կողմից այսօր հրավիրած հանրահավաքին:

Էպոսագետի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Իմ բոլոր համակիրներին կոչ եմ անում հեռու մնալ «Րաֆֆի» կոչվող քաղաքական ավանտյուրայից:

Կոչ եմ անում չմասնակցել նրա կողմից հրավիրված որևէ քաղաքական միջոցառման:

Չդառնալ նրա և իշխանությունների խաղի կույր խաղալիք:

Այս ամենը մտնում է նրանց նախնական սցենարի մեջ:

Քարոզարշավի առաջին իսկ օրվանից ասել եմ, որ այս թեկնածուն իշխանությունների դրածոն է, որի խնդիրը «ժողովրդավարական ընտրություններ» խաղալն է:

Ընդամենը 1-2 օր և հայ ժողովուրդը կհասկանա, որ քվեարկելով «Րաֆֆի» կոչվող նախագծի օգտին, մեծ հաշվով քվեարկել է Հանրապետական կուսակցության թեկնածուի օգտին:

Հայ ժողովուրդը ընդամենը լիգիտիմացրեց իշխանության թեկնածուի հաղթանակը:

Շուտով կպարզվի նաև այն «30 արծաթը», որը կստանա կեղծ ընդդիմություն խաղացողը:

Ամուր մնացեք ձեր հավատի մեջ: Եվ հեռու մնացեք առաջիկա քաղաքական իրադարձություններից:

«Եվ թող մեռելներին թաղեն մեռելները»»: