Վերջին 9 ամսվա ընթացքում աշխարհում գրանցվել է 3000-ից ավել երկրաշարժ, որից Հայաստանում գրանցվել է 12-ը: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության պետի տեղակալ Աշխեն Թովմասկամը, հավելելով, որ դրանցից նշանակալից են եղել միայն երկուսը:
«Նշանակալից էին Թուրքիայի և Վրաստանի երկրաշարժերը, բացի այդ Թուրքիայի երկրաշարժն անսպասելի չէր, քանի այդ տարածքում նման երկրաշարժեր արդեն գրանցվել էին», - նշեց նա:
Նա նշեց, որ Թուրքիայի այդ տարածքում 20-25 տարին մեկ նման երկրաշարժեր լինում են, իսկ Վրաստանինը անվտանգ էր այն առումով, որ ոչ խիստ բնակեցված տարածքում էր:
Անդրադառնալով տարածված այն տեսակետին, որ պարբերաբար թույլ երկրաշարժերն անհրաժեշտ են, բանախոսը նշեց, որ որ դրքն պետք են այն դեպքում, եթե դրանք ուժեղ երկրաշարժի նախանշան չեն հանդիսանում:
«Այս տեսակետը ճիշտ է առանձին դեպքերի և տեսակների համար: Երևանի տարածքում կարող է տեղի ունենալ 10 րոպեում երեք երկրաշարժ, բայց դրանից միայն մեկը զգացվի», - պարզաբանեց նա:
Նա նաև նշեց, որ մոտ ապագայում նման վտանգներ չկան, թեև բանախոսի խոսքերով, չպետք է մոտանալ, որ մենք ունեցել ենք ուժեղ երկրաշարժեր և դրանք կարող են կրկնվել, քանի որ սեյսմակայունության առումով ոչինչ չի փոխվել:


