ԱՄՆ-ն պատրաստ է Թուքիային վերադարձնել ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագիր, եթե հաջողվի լուծել Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) ձեռքբերման հարցը։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական գործերի գծով տեղակալ Վիկտորյա Նուլանդը CNN Türk հեռուստաալիքի հարցազրույցում, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Մենք ЗРК Patriot-ի վաճառքի մասին բանակցությունների գործընթացում էինք, մինչ դրանք ընթանում էին, Թուրքիան գնաց այլ ուղղությամբ։ Ոստի այսօր մենք մի քանի քննարկումներ ենք անցկացրել։ Ակնհայտ է, որ եթե մենք կարողանանք լուծել С-400-ների հետ կապված հարցը, ինչն էլ մենք ուզում ենք, ԱՄՆ-ն ուրախ կլինի նորից Թուրքիայն ընդունել F-35-ների ընտանիք»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ սկզբում անհրաժեշտ է լուծել այլ հարց, եւ «մենք պետք է լուծենք այն՝ միեւնույն ժամանակ Թուրքիայի համար ապահովելով հակաօդային պաշտպանության ուժեղ համակարգ»,- ասել է Նուլանդը։