ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պաշտոնական մեկնաբանություն է տվել, որում դատապարտում է Երևանում պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանը պղծելու կապակցությամբ։
«Խստորեն դատապարտում ենք հունվարի 29-ին Երևանում պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ կատարված վանդալիզմը։ Խորը ցավով նշում ենք, որ սա Ռուսաստանի և Հայաստանի համար ընդհանուր պատմության հերոսական էջերին նվիրված հուշարձանների պղծման առաջին դեպքը չէ։ Կատարվածի մերժման կտրուկ արձագանք ենք տեսնում բարեկամ հայ ժողովրդի կողմից։ Նույնը ակնկալում ենք հանրապետության իշխանություններից, ինչպես նաև ապագայում բարբարոսության նման դրսեւորումների զսպում»,- նշվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանության մեջ։
Զախարովայի խոսքերով, «այս տեսակի արարքներին նպաստում է հանրապետական արշավը, որը սկսվել է ընդդեմ հանրապետությունում՝ Ռուսաստանի և Հարավային Կովկասում նրա դերի վարկաբեկման»:
«Մենք թույլ չենք տա ծաղրել շրջափակման ժամանակ զոհված 1 միլիոն 384 հազար լենինգրադցիների օրհնյալ հիշատակը։ Այս աղաղակող հանցագործության հետ կապված՝ մենք համագործակցում ենք համապատասխան դաշնային գերատեսչությունների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի հետ, որը քրեական գործ է հարուցել վանդալիզմի այս արարքի համար։ Երեւանի գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի տնօրենը պաշտոնական դիմում է հղել Հայաստանի գլխավոր դատախազություն։ Արձանագրվել է, որ հունվարի 30-ի երեկոյան Հայաստանի իրավասու մարմինները քրեական գործ են հարուցել։
Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի հոգատար քաղաքացիներին, ովքեր իրենց սրտի կանչով այսօր վերականգնեցին արդարությունը՝ նոր ծաղկեպսակներ դնելով վնասվածներին փոխարինող հուշարձանին, ինչպես նաև շրջափակման յուրաքանչյուր օրը խորհրդանշող մեկ մեխակ։ Ոչ ոք չի կարողանա վերաշարադրել Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր պատմությունը։
Մեր երկրների ժողովուրդների, այդ թվում՝ ռուսների և հայերի, նացիստական Գերմանիայի դեմ համատեղ պայքարի և նացիզմի դեմ նրանց հաղթանակի մասին հիշողությունը միշտ կմնա մեր սրտերում»,- ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ։