Բելգրադը ստացել է նոր զինատեսակներ, մասնավորապես՝ Repellent electronic warfare (EW) համալիրը Ռուսաստանից և FK-3 զենիթահրթիռային համակարգերը (SAM) Չինաստանից։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, փոխանցում է РИА Новости-ն։
«Արդեն փետրվարի 15-ին, տոնին (Սերբիայի պետականության օրը), դուք կտեսնեք առաջին կարևոր համակարգը, որը մենք մատակարարել ենք Ռուսաստանից և վաղուց վճարել ենք՝ Repellent էլեկտրոնային պատերազմի համակարգը: Այն արդեն մեր ձեռքում է և նախատեսված է հակառակորդի անօդաչու թռչող սարքերի դեմ էլեկտրոնային պայքարի համար, սա մեզ համար կարևոր է»,- ասաց նա։
Վուչիչը հավելել է, որ Բելգրադը մոտ է չինական FK-3 մարտկոցների վերջնական հավաքածուն ունենալուն։ Նա ընդգծել է, որ ռազմարդյունաբերական համալիրի և երկրի պաշտպանունակության ամրապնդումն առանցքային առաջնահերթություններից է։