Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է պաշտոնից իր հեռանալու մասին խոսակցությունները։
«Ես այստեղ ունեմ ամեն ինչ, ինչի մասին կարող է երազել մարզիչը։ 7 տարում մեր թիմում փոխվել են շատ խաղացողներ, բայց բոլորն անհավանական աջակցություն են ցույց տվել ինձ։
Իսպանիայում մարզիչ լինելը հազար անգամ բարդ է, քան Անգլիայում։ Այն ճնշումը, որը զգում ես «Բարսելոնայում», հնարավոր չէ համեմատել որեւէ այլ բանի հետ։
Ես ինձ այստեղ հրաշալի եմ զգում։ Իհարկե, մի օր ամեն ինչ կավարտվի, բայց հիմա ես այդ մասին չեմ մտածում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Իսպանական մամուլը գրել էր, որ «Բարսելոնայի» նախագահ Լապորտան կփորձի համոզել Գվարդիոլային ամռանը փոխարինել Չավիին կատալոնական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում։