Գիտնականները սննդի զարմանալի այլընտրանքային աղբյուր են հայտնաբերել, որը կարող էր փրկել հսկայական թվով կյանքեր աղետալի միջուկային պատերազմից հետո. դրանք ծովային ջրիմուռներն են։
Միջուկային պատերազմից հետո 9-14 ամսվա ընթացքում կարելի կլինի հավաքել մեծ քանակությամբ ջրիմուռներ Մեքսիկական ծոցից եւ ամբողջ Արեւելյան ափից, ինչը կօգներ կերակրել մինչեւ 1,2 մլրդ մարդու։ Ծովային ջրիմուռները կփոխարինեին ներկայում մարդկանց կողմից սպառվող սննդամթերքների 15 տոկոսին, ինչպես նաեւ կապահովեին կենսավառելիքի ընթացիկ արտադրության 50 եւ կենդանիների կերի 10 տոկոսը։ Հետազոտողներն իրենց եզրահանգումները հրապարակել են Earth's Future ամսագրում։
Միջուկային պատերազմի դեպքում ջերմաստիճանը կիջնի Ֆարենգեյթի 16 աստիճանով (Ցելսիուսի 9 աստիճանով) եւ կհանգեցնի կալորիաների արտադրության կտրուկ անկման՝ 90 տոկոսով։
Պոտենցիալ առումով ամենամահացու ելքը միջուկային պատերազմի դեպքում այն ազդեցությունն է, որը կարող է կրել գյուղատնտեսությունը։ «Աշխարհի վերջի» սցենարում ռադիոակտիվ փոշին եւ ծուխը կփակեն արեւի լույսի զգալի մասը։ Դա կհանգեցնի ջերմաստիճանի անկման, գյուղատնտեսական շատ մշակաբույսերի ոչնչացման եւ, հավանաբար, գլոբալ սովի, որը կսպանի միլիարդավոր մարդկանց։