ՌԴ-ն նախատեսում է հյուպատոսական ծառայությունների տրամադրման հատուկ կենտրոններ բացել հայրենակիցների համար Հայաստանում, Արգենտինայում, Ղազախստանում, Ղրղզստանում, ԱՄԷ-ում, Սերբիայում, Տաջիկստանում եւ Ուզբեկստանում, որոնք կսկսեն աշխատել իրավական կարգավիճակի կարգավորումից հետո։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչության ղեկավար Ալեքսեյ Կլիմովը։
Նրա խոսքով՝ համապատասխան կազմակերպությունները աշխատանքը կսկսեն այն հարցերի լուծմանը զուգընթաց, որոնք կապված են դրանց իրավական կարգավիճակի կարգավորման հետ օտարերկրյա պետությունների տարածքում։
Կենտրոնների բացման մասին տեղեկությունը ժամանակին կտրամադրվի հանրությանը։