Փետրվարի 4-ին, ժամը 14։39-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին խցանում է առաջացել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհի 39–րդ կմ-ին «MAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Հ.) մկրատաձև դիրք է ընդունել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի փակ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ բեռնատար ավտոմեքենան տեղի ուժերով ուղղվել է. կան այլ արգելափակված ավտոմեքենաներ:
Փրկարարները խցանումից դուրս են բերել 187 տրանսպորտային միջոց (144 մարդատար, 43 բեռնատար ավտոմեքենա) և 312 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
Երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է: