Գիտե՞ք ինչու Սևանա լճում ձկնորսության տուրքը չեն վճարում (այսօր Նիկոլ Փաշինյանը դա հարցնում էր Հակոբ Սիմիդյանին)։ Որովհետև Սևան ազգային պարկի նավը գրոհած ու աշխատակիցներին ծեծած այս անձանցից միայն մեկն է այժմ անազատության մեջ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Նա նաեւ տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ձկնորսները բարձրանում Սևան ազգային պարկի նավը եւ ծեծում այնտեղ գտնվողներին:
«Ինչու՞ պիտի վճարեն, եթե կարող են հսկողներին ծեծելով լուծեն իրենց հարցերը։
Հայաստանում իրավապահ մարմինների փոխարեն մի մեծ դեկորացիա է, որը օրենք պաշտպանելու ունակ չէ»,- նշել է Իոաննիսյանը: