Երեկ ավարտվել է ԱՊՀ երկրների, Լատվիայի, Լիտվիայի և Էստոնիայի «Киношок-2013» XXII բաց կինոփառատոնը: Փակման արարողության ժամանակ ամփոփվել են արդյունքները և հայտարարվել հաղթողները: Այս մասին հաղորդում է Российская Газета-ն:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Մարիա Սահակյանը «Այդ ես չեմ» ֆիլմի համար: Օպերատորական աշխատանքի համար Կնյաժինսկիի անվան մրցանակի է արժանացել նույն ֆիլմը ներկայացնող Մկո Մալխասյանը:
«Այդ ես չեմ» ֆիլմում ներկայացվում է 14 ամյա աղջկա Եվրիդիկեի աշխարհը, ով ապրում է հասունացման տարիքի առաջին հուզառատ զգացմունքները: