Ադրբեջանական բանակն ընդունել է թուրքական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Ինչպես հաղորդում է АПА-ն, փետրվարի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որդու՝ Հեյդար Ալիևի հետ այցելել է ռազմածովային ուժերի ռազմական օբյեկտներ և հետևել շահագործման հանձնված Akıncı անօդաչու թռչող սարքի թռիչքին։
Նշենք, որ սա Ալիևի որդու և, ակնհայտորեն, իրավահաջորդի հասարակության աչքին առաջին «հրապարակային հայտնվելն է»։