Վնասված հնագույն պապիրուսի մագաղաթները, որոնք թվագրվում են մ.թ. 1-ին դարով, վերծանել են Vesuvius Challenge մրցույթի հաղթողները՝ օգտագործելով արհեստական բանականությամբ մեքենայական ուսուցումը, գրում է Popular Science-ը։
Երեք հաղթողները՝ Լյուկ Ֆարրիտորը (ԱՄՆ), Յուսեֆ Նադերը (Եգիպտոս) և Ջուլիան Շիլիգերը (Շվեյցարիա), կբաժանեն 700,000 ԱՄՆ դոլար գլխավոր մրցանակը՝ մոտ 2000 նիշ վերծանելուց հետո, որոնք կազմում են նախկինում երբեք չհանդիպող հունարեն տեքստերի 15 սյունակ:
Մագաղաթները այրվել են իտալական Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ՝ մ.թ. 79-ին և գործնականում անհասանելի են եղել վերականգնման սովորական մեթոդների կիրառմամբ, քանի որ վերածվելէին չափազանց փխրուն զանգվածի:
Դրանք մի ժամանակ պահվել են Պոմպեյից հարավ, Հերկուլանում քաղաքի մի առանձնատան գրադարանում, որը, ենթադրաբար, պատկանում էր Հուլիոս Կեսարի աներոջը: Վեզուվ լեռան ժայթքումից հետո գրադարանը գրեթե ակնթարթորեն այրվել է, այնուհետև ծածկվել մոխրով և պեմզայով: Ածխացած մագաղաթները դարեր շարունակ կորած էին համարվում, մինչև որ դրանք նորից հայտնաբերվեցին մի ֆերմերի կողմից 1752 թվականին:
2019-ին «Պապիրուսների վիլլայի» մոտ 270 մագաղաթ նախկինի պես մնացել էին անվերծանելի, և այս պահպանվող առեղծվածը դրդեց Քենթուկիի համալսարանի թիմին 2023 թվականին 3D ձևաչափով սկանավորել արխիվը և գործարկել Vesuvius Challenge-ը: