Բուն բարեկենդանի տոնի առիթով Սուրբ Գայանե վանքում Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ պատարագ է մատուցվել։
Տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգության ժամանակ, փակվել են խորանների վարագույրները: Սա խորհրդանշում է, որ մարդը դրախտից զրկվել է։
Բուն բարեկենդանին հաջորդում է քառասնորդաց պահեցողության շրջանը: