Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր կայացավ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակայնի գործով դատավճիռը, և նա դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Մեր թղթակցի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ, գործով տուժող Պարույր Հայրիկյանը անդրադարձավ ամբաստանյալի պաշտպան Սիրունյանի այն դիտարկմանը, որ 14 տարին չափազանց շատ և դաժան թիվ է: «Վայ, վայ, վայ, վայ: Նրանք պետք է գոհ լինեն, որ իրենց նկատմամբ մեղմ են գտնվել և այդքան են տվել: Ինձ համար միևնույնն է, թե ով որքան դատապարտվեց, դրա համար էլ ես դատերին չէի գալիս: Ես գիտեմ, որ սա միջնորդավորված գործ է: Ինձ հետաքրքրում է, թե ով է պատվիրատուն, քանի որ գլխավոր պատվիրատուն խաղից դուրս մնաց»,- իր խոսքում ավելացրեց Հայրիկյանը` նշելով, որ այդ մահափորձն իր դեմ չէր, այն ողջ հայ ժողովրդի դեմ էր, իսկ սա նշանակում է, որ մեր ժողովուրդը շարունակում է մնալ վտանգների դաշտում: «Իսկ դրա շարունակությունը եղավ, այսպես կոչված, մաքսային երևույթը»,- եզրափակեց Հայրիկյանը:
Վայ, վայ, վայ. Հայրիկյանը Սիրունյանի դիտարկմանն ի պատասխան
