ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Սեւ ծովում ռուսական նավին հասցված հարվածի մասին տեղեկությունները եւ այդ հաշվով բոլոր հարցերը վերահասցեագրել է պաշտպանության նախարարությանը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

«Դա ուղղակիորեն կապված է հատուկ ռազմական գործողության ընթացքի հետ։ Հետեւաբար, դա բացառապես պաշտպանության նախարարության գործն է»,- լրագրողներին ասել է Պեսկովը չորեքշաբթի՝ ի պատասխան համապատասխան հաղորդումները մեկնաբանելու խնդրանքի։


«Ես առաջարկում եմ ձեզ կողմնորոշվել մեր զինվոր գործընկերների հայտարարություններով։ Ես այդ առիթով ձեզ ոչինչ ասել չեմ կարող»,- ավելացրել է նա։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ երեքշաբթի Ուկրաինան հարված է հասցրել Սեւ ծովում ռուսական նավերից մեկին։