48- ամյա Անդրանիկ Թորոսյանը մեղադրվում է իր փաստացի կնոջ 14-ամյա դստեր հետ՝ երթուղային տաքսու մեջ սեռական հարաբերություն ունենալու համար: Այս գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այնուհետև՝ բողոքարկվել է Վերաքննիչ դատարան:
Մեղադրական եզրակացության մեւ ասվում է. « Անդրանիկ Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. դեկտեմբերի վերջերին Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մ.Մկրտչյան թաղամասի 1-ին փողոցում և 2012թ. հունվարի 6-ին Կոտայքի մարզի Ջրրվեժ գյուղի գերեզմանատան մոտ իր կողմից վարված 35 00 պետ համարանիշի «Գազել» մակնիշի թիվ 58 համարի երթուղային տաքսու մեջ սեռական հարաբերություն է ունեցել , ակնհայտ տասնվեց տարին չլրացած, փաստացի կնոջ` Թագուհի Բարսեղյանի, 14-ամյա դստեր` Ելենա Բարսեղյանի հետ:
Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով և որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
2012 թվականի սեպտեմբերի 14-ին աղջիկն աղջիկ երեխա էր ունեցել: Անչափահաս մայրն ու Անդրանիկի փաստացի կինը հրաժարվել էին երեխայից: Երեխան տեղափոխվել էր Երևանի «Մանկան տուն»:
Մինչև դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Անդրանիկ Թորոսյանը միջնորդեց դատաքննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարեց, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել պաշտպանի հետ, գիտակցել է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել :
Քննելով բոլորի վկայությունը դատարանը վճռել էր ամբաստանյալին դատապարտել ազատազրկման ՝ 1 տարի 3 ամիս ժամկետով: Գործը բողոքարկվել է ՀՀ Վերաքննիչ դատարան, սակայն վճիռը մնացել է անփոփոխ: