ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համոզված է, որ հնարավոր է նոր համաձայնագիր Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև, որը նախատեսում է Գազայի հատվածում մարտերի նոր դադար և պատանդների ազատ արձակում։
«Մենք Կատարից, Եգիպտոսից, Իսրայելից գործընկերների հետ այժմ աշխատում ենք այս, շատ ինտենսիվ աշխատանքի վրա, որպեսզի փորձենք համաձայնություն գտնել։ Եվ ես հավատում եմ, որ դա հնարավոր է»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը՝ ելույթ ունենալով Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա գտնվում է այցով։ Ասուլիսի առցանց հեռարձակումն ուղիղ եթերով հեռարձակել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Հունվարի վերջին ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Իսրայելի և Կատարի ներկայացուցիչները հանդիպել են Փարիզում և ձևակերպել ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև նոր համաձայնագրի հիմքը, որը նախատեսում է արմատականների կողմից պատանդների փուլային փոխանակում պաղեստինցի բանտարկյալների հետ, ռազմական գործողությունների դադարեցում և Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարում։