ՀԱԿ անդամ Կարեն Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արդարադատության նախարարության իմ հավաստի աղբյուրները պնդում են, որ մոտակա ժամերի ընթացքում Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հրաժարականի դիմում է ներկայացնելու:
Իմ ունեցած տեղեկություններով հրաժարականի պատճառը Հրայր Թովմասյանի հրապարակային անհամաձայնությունն է Մաքսային Միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշման հետ:
Հուսով եմ, որ Հրայրի մոտ գոնե այդքանը անելու վճռականությունն ու կամքը կհերիքի, չնայած Հրայր Թովմասյանի տրանսֆորմացիայից հետո մի քիչ անհավատալի է սակայն իմ աղբյուրը ուղղակի պնդում է դա:
Սպասենք, հուսով եմ մոտակա ժամերին այս լուրը կհաստատվի»: