Իրանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է «Արման» եւ «Ազարահշ» հակաօդային (ՀՕՊ) եւ հակահրթիռային (ՀՀՊ) պաշտպանության նոր համակարգերը, տեղեկացրել է IRNA-ն։
Հրթիռները, որոնք օգտագործվում են «Արման» համակարգում, կարող են միաժամանակ խոցել վեց թիրախ 120-180 կիլոմետր հեռավորության վրա։
«Ազարահշը» կարող է միաժամանակ օգտագործել ռադիոլոկացիոն եւ էլեկտրաօպտիկական համակարգեր թիրախների հայտնաբերման եւ խոցման համար։ Բացի այդ, «Ազարահշ» համակարգում օգտագործվող հրթիռներն ունեն նշանառության ջերմային համակարգ։