Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան կարող է հաղթել, բայց դա միայն իրենից չի կախված, եւ իրավիճակն Ավդեեւկայում հաստատում է դա։
«Ցավոք, Ուկրաինային արհեստականորեն սպառազինությունների դեֆիցիտի վիճակում պահելը թույլ է տալիս հարմարվել մարտական գործողությունների ինտենսիվությանը։ Որքան երկար շարունակվի ռուսական ագրեսիան, այքան մեծ կլինեն փոփոխությունները, որոնք նա սադրում է։ Գուցե մարդիկ պետք է ապրեն այն խաղաղության պայմաններում, որտեղ տեղային պատերազմները տեղային չեն մնա։ Ցանկացած պատերազմ կկրի գլոբալ աղետի վերածվելու վտանգներ»,- նշել է նա, տեղեկացրել է Униан-ը։
Մինչ այդ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին որոշում էր կայացրել դուրս բերել զորքերն Ավդեեւկայից։
Զելենսկին նշել է, որ Եվրոպան այժմ այն ժամանակների շեմին է, երբ ՆԱՏՕ Կանոնադրության 5-րդ հոդվածի կիրառման հարցը կլինի հարց ոչ թե Վաշինգտոնին, այլ եվրոպական մայրաքաղաքներին։
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Պուտինը միայն երկու հնարավոր վերջ ունի՝ «Հաագայի տրիբունալ կամ սպանվել նրանցից մեկի կողմից, որոնք այժմ սպանում են նրա համար»։
Նա ավելացրել է, որ 2024-ը կրիտիկականորեն կարեւոր է, եւ «եթե մենք այժմ չգործենք, Պուտինը կարող է հաջորդ տարիները դարձնել աղետալի համաշխարհային հանրության համար»։