Ավդեեւկայից զորակազմի դուրս գալը տեղի է ունեցել տարբեր սցենարների եւ օպերատիվ իրադրության հնարավոր փոփոխության հաշվառմամբ մշակված պլանի համապատասխան։ Եվ այնուամենայնիվ, գործողության եզրափակիչ փուլում, հակառակորդի գերազանց ուժերի ճնշման տակ, մի քանի ուկրաինացի զինծառայողներ գերի են ընկել։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է Ուկրաինայի Զինված ուժերի զորքերի «Տավրիա» օպերատիվ-ռազմավարական խմբավորման հրամանատար Ալեքսանդր Տարնավսկին։
«Համապատասխան ուկրաինական ինստիտուտները կդիմեն միջազգային հումանիտար կազմակերպություններին եւ միջնորդ երկրներին, որպեսզի ապահովվի մարդասիրական վերաբերմունք ռազմագերիների նկատմամբ, եւ որպեսզի մեր զինվորները վերադառնան հայրենիք»,- գրել է նա։