Քիչ առաջ, ինչպես հայտնել էինք, համացանցում տարածվել էր տեղեկատվություն, որ ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատրաստվում է հրաժարական տալ, քանի որ դեմ է նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը` կապված մաքսային միությանը միանալուն: YerevanNews.am-ը փորձեց ճշտել տեղեկատվության հավաստիությունը: Մեր թղթակցի հետ զրույցում մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը պարզաբանեց, որ ոմն Կարեն Թովմասյան, ով հայտնի չէ, թե ով է, հիմարություն է տարածել: «Չգիտեմ, թե ում պատվերով հիմարություն է տարածել: Պարոն Թովմասյանն աշխատում է և շարունակելու է աշխատել: Նա հրաժարական տալու մտադրություն չունի»,- իր խոսքում նշեց Քալանթարյանը:
Հրայր Թովմասյանը հրաժարական չի տա. պարզաբանում
