Բուլղարիա մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին մրցումային օրը տեղի կունենա տղմարդկանց +109 կգ քաշային կարգի ներկայացուցիչների պայքարը:
Հայաստանի թիմից տիտղոսի համար կպայքարեն աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը, կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:
Այս քաշային կարգում հայտավորված է 11 ծանրորդ:
Վարազդատ Լալայանի նախնական հայտը երկամարտում 450 կգ է: Սիմոն Մարտիրոսյանի նախնական պատվերը 440 կգ է: Հայ ծանրորդների հիմնական մրցակիցը շարունակում է մնալ կրկնակի օլիմպիական չեմպիոն, 7-ակի աշխարհի եւ 7-ակի Եվրոպայի չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն: Նրա նախնական հայտը երկամարտում 450 կգ է:
Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Տալախաձեն ոչ մի հնարավորություն չտվեց Լալայանին եւ Մարտիրոսյանին՝ երկամարտի 474 կգ արդյունքով նվաճելով չեմպիոնի տիտղոսը (222+252): Վարազդատ Լալայանը երկամարտում գրանցեց 462 կգ արդյունք (212+250), Սիմոն Մարտիրոսյանը՝ 440 կգ (195+245):
Սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Լալայանը երկամարտի 460 կգ արդյունքով երկրորդ անգամ նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը (212+248), Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 450 կգ արդյունքով 5-րդն էր (200+250): Լաշա Տալախաձեն երկամարտում 13 կգ-ով գերազանցեց հայ ծանրորդներին:
Տղամարդանց +109 կգ քաշայինների A խմբի պայքարը կմեկնարկի 18:00-ին:
Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար:
Սոֆիայում ավարտվող Եվրոպայի առաջնությունում Հայաստանն արդեն նվաճել են 3 ոսկե, 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալն:
Եվրոպայի չեմպիոն են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) եւ Հակոբ Մկրտչյանը (96 կգ): Արծաթե մեդալակիրներ են դարձել Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը, բրոնզե մեդալակիրներ՝ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Գարիկ Կարապետյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը: