Քամիլ Զեյնալլին ազատ է արձակվել. նա այսօր կվերադառնա Բաքու։ Ինչպես հաղորդում է АПА-ն, այս մասին հայտնել է Քամիլ Զեյնալիի փաստաբան Ալեքփեր Գարաեւը։
«Չնայած նրան, որ Հայաստանը Քամիլի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել, և նրա դեմ շատ լուրջ մեղադրանքներ են առաջադրված, Ռուսաստանը հումանիզմ դրսևորեց։ Ադրբեջանական պետության աջակցությամբ և համառությամբ Քամիլ Զեյնալլին այսօր կվերադառնա Ադրբեջան։ Ուստի ես շնորհակալ եմ բոլորին դրա համար: Շատ ջանք թափվեց դրա համար: Մասնավորապես, իմ երախտագիտությունն եմ հայտնում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատանը և անձամբ դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուին։ Նրանք իսկապես մեծ աշխատանք են կատարել»,- ասել է փաստաբանը: