Համաձայն ԿԸՀ-ի հրապարակած տեղեկությունների՝  Սերժ Սարգսյանը հաղթեց ՀՀ նախագահական ընտրություններում: Ամերիկյան The New York Times պարերականն անդրադարձել է ՀՀ նախագահական ընտրություններին և նշել, որ Ս. Սարգսյանը հեշտ հաղթանակ է տարել:

Հոդվածում նշվում է, որ երկուշաբթի օրը հայերը մասնակցել են քվեարկության մեծ նախապատվությամբ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կհաղթի և կայունություն կահաստատի երկրում, ինչը Իրանի միջուկային ամբիցիաներին հետևելու հարցում կարևոր դաշնակից է դառնում ԱՄՆ-ի համար:

Հոդվածի հեղինակը հայտնում է, որ չնայած Սերժ Սարգսյանի հաղթանակը մի քանի ամիս առաջ արդեն կանխատեսել էին, քարոզարշավի ընթացքում որոշ անկնկալներ են եղել. նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հացադուլ հայտարարեց ՝պահանջելով, որ  ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարավի իր թեկնածությունից: Իսկ մեկ այլ թեկնածուի՝ Պարույր Հայրիկյանի վրա հարձակվեցին:

Պարոն Սարգսյանի ղեկավարման հաջորդ հինգ տարիների ընթացքին ավելի ուշադիր կհետևեն Ադրբեջանի հետ կոնֆլիկտի լուծման հարցում առաջընթաց նկատելու համար, ինչպես նաև ցանկացած ցուցում, որը կնվազեցնի Հայաստանի աջակցությունը Իրանի հանդեպ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու գործին:

Հոդվածում նշված է, որ վերջին օրերին Հայաստանում շատ են միջազգային դիտորդները: Նրանց նախնական զեկույցներում նշվում է, որ պարոն Սարգսյանը որոշակիորեն ոչ պատշաճ ձևով է օգտագործել կառավարության ռեսուրսները՝ իր թեկնածությունը քարոզելու համար: Սակայն դիտորդները հայտնում են, որ ընտրությունների ընհանուր քաղաքական մթնոլորտը բարելավվել է: