ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերը (CENTCOM) բրիտանական զինված ուժերի հետ միասին՝ Ավստրալիայի, Բահրեյնի, Կանադայի, Դանիայի, Նիդեռլանդների և Նոր Զելանդիայի աջակցությամբ փետրվարի 24-ին, մոտավորապես ժամը 11:50-ին, Սանայի ժամանակով, հարվածել են Եմենի հութիների 18 թիրախների, հայտնում է CENTCOM-ը։
Ըստ հաղորդագրության, հարվածների թիրախ են դարձել հութիների ստորգետնյա զենքի, հրթիռների պահեստները, միակողմանի գործողության անօդաչու թռչող սարքերը, հակաօդային պաշտպանության համակարգերը, ռադարները և ուղղաթիռը։
«Այդ հարվածները կոչված են թուլացնելու հութիների կարողությունները և խափանելու նրանց շարունակական անխոհեմ և անօրինական հարձակումները Կարմիր ծովում, Բաբ էլ Մանդեբ նեղուցում և Ադենի ծոցում միջազգային առևտրային, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի նավերի վրա», - ասվում է CENTCOM-ի հայտարարության մեջ: