Հարավաֆրիկյան Հանրապետության Կրյուգերի Ազգային պարկում հայտնվել է հազվադեպ վարդագույն փղիկ-ալբինոս, տեղեկացրել է Livescience պորտալը։
Արգելոցի աշխատակից Թեո Փոտգիտերի խոսքով՝ ալբինոս փղերը եւ այլ վայրի կաթնասունները հանդիպում են 10 հազար առանձնյակից մեկի դեպքում։
Ալբինիզմը հազվադեպ հիվանդություն է, քանի որ ռեցեսիվ է եւ ի հայտ է գալիս միայն այն ժամանակ, երբ երկու ծնողները կրում են մուտացված գեն եւ այն փոխանցում են իրենց սերնդին։ Հիվանդությունը կանգնեցնում է մելանին մոլեկուլի արտադրությունը, որը պատասխանատու է աչքերի, մազերի եւ մաշկի պիգմենտի համար։
Ալբինիզմ ունեցող կենդանիները դժվար են ապրում մի շարք պատճառներով։ Պիգմենտի բացակայությունը կանգնեցնում է աչքերի զարգացումը, ինչը խանգարում է սնունդ հայթայթել։ Բացի այդ, անբնական գունավորումը թույլ չի տալիս նրանց արդյունավետ քողարկվել, ինչը դժվարացնում է գիշատիչներից նրանց թաքնվելու գործը։ Վերջապես, ցեղակիցները հաճախ քշում են իրենցից տարբերվող առանձնյակներին իրենց խմբից։
Թեո Փոտգիտերը նշել է, որ վարդագույն փղիկի բախտը Կրյուգերի արգելոցում բերել է, քանի որ նրա նախիրը երես չի թեքել նրանից։ Հակառակը, փղերն սկսել են հատուկ հոգատարություն ցուցաբերել իրենց արտասովոր ցեղակցի հանդեպ եւ պաշտպանել նրան հնարավոր սպառնալիքներից։