Laureus World Sports Awards-ը հրապարակել է տարվա լավագույն մարզիկի, մարզուհու եւ թիմի կոչման հավակնորդներին։
Տղամարդկանց մարզկան «Օսկարին» հավակնում են աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին, Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, Ֆորմուլա-1-ի չեմպիոն, , «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը, ձողացատկի աշխարհի ռեկորդակիր, շվեդ «Արման Դյուպլանտիսը, աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիսիտ Նովակ Ջոկովիչը եւ ամերիկացի վազորդ Նոա Լայլսը։
Տարվա լավագույն մարզուհու կոչմանը հավակնում են «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Այտանա Բոնմատին, աշխարհի առաջին ռակետ, լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը, ամերիկացի լեռնադահուկորդուհի Միքայելա Շիֆրինը, ջամայկացի արագավազորդոււհի Շերիկա Ջեքսոնը, ամերիկացի արագավազորդուհի Շա’Քարի Ռիչարդսոնը եւ քենիացի վազորդուհի Ֆեյթ Կիպյեգոնը։
Տարվա լավագույն թիմի մրցանակին հավակնում են «Մանչեսթեր Սիթին», ֆուտբոլի կանանց Իսպանիայի հավաքականը, գոլֆի Եվրոպայի հավաքականը, բասկետբոլի տղամարդկանց Գերմանիայի հավաքականը, Ֆորմուլա-1-ի «Ռեդ Բուլ» թիմը, ռեգբիի տղամարդկանց Հարավային Աֆրիկայի Հանրապետության հավաքականը։
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 22-ին Մադրիդում։