Կանադայի ամենաբարձր երկնաքերում` CN Tower հեռուստաաշտարակի վրա, սիրահար զույգ է ամուսնացել:

Լեսի Բոլանդն ու Ջոն Քիրքը ամուսնացել են 356 մետրանոց բարձրության վրա, այս մասին հաղորդում է CTV News–ը:

Հանդիսության ժամանակ նրանք բռնվել են հատուկ անվտանգության ճոպաններից, իսկ միջոցառման մասնակիցների համար պատրաստվել էին հատուկ պաշտպանական հագուստներ:

Ամուսանական մատանիների փոխանակումից հետո, աշտարակի ներսում գտնվող ռեստորանում սկսվել է տոնական ընթրիքը: