Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 1-ից ներքոհիշյալ խաչմերուկներում երթևեկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով: Այս մասին տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից:
Խոսքը հետեւյալ խաչմերուկների մասին է.
- Իսաբեկյան - Դուրյան
- Արտաշիսյան - Հովսեփյան
- Դավիթ Բեկ - Գաջեգործներ: