Բեռլինում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ ԱԳՆ-ին հղումով, այցի շրջանակներում նախատեսվում է Բայրամովի մասնակցությունը Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Նա ֆորումին ելույթ կունենա, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ կլինեն: