Միկի Մաուսի զվարճանքների տունը» անիմացիոն սերիալում ներկայացվել է Վարդավառին նվիրված դրվագ: Ֆիլմում կա Աստղիկ աստվածուհու կերպարը, որը «հայկական տարազ է հագցնում» Մինի Մաուսին՝ տոնին ավելի համահունչ լինելու համար:
էպիզոդը գրել է Քեթլին Սարնելլի Կապուկչյանը, որի ամուսինը հայ է: Նրա խոսքով՝ ինքը որոշել է այն գրել իր մանկահասակ որդու համար։ Սա հայկական մշակույթին առաջին անդրադարձն է Disney-ում:
Դրվագը կենտրոնանում է Մինի Մաուսի շուրջ, որը Վարդավառին սխալ հանդերձանք է կրում: «Մինին բախվում է խնդրի, երբ հասկանում է, որ սխալ հանդերձանք է կրել՝ նշելու Վարդավառը՝ հայկական ավանդական տոնը, որը ներառում է ջրային խաղեր: Կարո՞ղ է Մինին ժամանակին գտնել կատարյալ հանդերձանք տոնակատարության համար»,- ասվում է դրվագի պաշտոնական նկարագրության մեջ։
«Միկի Մաուսի զվարճանքների տունը» անիմացիոն հեռուստասերիալ է՝ նախադպրոցական տարիքի երեխաների համար: Սերիալի դեբյուտը տեղի է ունեցել 2021 թվականի օգոստոսի 20-ին՝ Disney Junior-ով: