Բորիս Բերեզովսկին 2013 թվականի մարտի 23-ին բրիտանական Սուրրեյ կոմսությունում գտնվող արվարձանում հանկարծակի մահից 9 օր առաջ նոր կտակ է կազմել, ժառանգորդների թվից հանելով իր եկու նախկին կանանց՝ Նինային և Գալինային: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը՝ հղում կատարելով Sunday Times: Փաստաթուղթը ստորագրված է Պլատոն Ելենինի անունից: Պարբերականը հիշեցնում է, որ 2011 թվականին Գալինայի հետ բաժանումը օլիգարխի վրա նստել է 100 մլն ֆունտ:
Այժմ օլիգարխի ունեցվածքի 18%-ով հասնելու է նրա չորս երեխային ավագ դստրերին Եկատերինային և Ելիզավետային և դեռահաս Արինային և Գլեբին, ինչպես նաև նախկին քաղաքացիական կնոջը Ելենա Գորբունովան: Մնացած 10%-ը բաժանվելու է Բերեզովսկու մոր Աննա Ալեքսանդրովայի և հրեա իրավաբան Մայքլ Կոտլիկի միջև, ով օգնել է ձեռնարկատիրոջը: Աննա Բերեզովսկայան մահացել է սեպտեմբերի սկզբին 88 տարեկան հասակում: Ժառանգության իր չափաբաժինը նա փոխանցել է Եկատերինա Բերեզովսկայային, ով Բերեզովսկու ունեցվածքի կառավարիչն է:
Բերեզովսկու մահվան պահին նրա ակտիվները գնահատվել են 800 մլն դոլար: Ինչպես նշում է Daily Mail պարբերականը այս տեղեկատվությունը կասկածի տակ է դրել այն վարկածը, որ օլիգարխը իր կյանքին վերջ է տվել պարտքերի և սնանկության պատճառով: Օլիգարխի սեփականության մեջ պարբերականի տվայլներով գտնվում է նաև Ֆրանսիական Ռիվերիերեում 35 ակր հողի վրա, որը գնահատվում է մոտ 320 մլն դոլար: Նա առանձնատուն ունի նաև Ֆրանսիայի հարավում, որը գնահատվում է 80 մլն դոլար: Բացի դա համաձայն Sunday Times տրամադրության հայտնված փաստաթղթերի համաձայն Բերեզովսկին պետք է ստանար 320 մլն դոլար իր նախկին գործընկեր Բադր Պատարկացիշվիլիի մահվանից հետո: Հիշատակվում է նաև հյուրանոցային բիզնեսում Բերեզովսկու ակտիվները 16 մլն դոլար արժողությամբ, ինչպես նաև նրա 80 մլն դոլար արժողությամբ արվեստի հավաքածուները: