Ֆուտբոլի ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվեց «Նեշվիլին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
«Նեշվիլից» չորրորդ եւ 47-րդ րոպեներին աչքի ընկավ կանադացի հարձակվող Ջեյքոբ Շաֆելբուրգը։
52-րդ րոպեին ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի փոխանցումից հետո հաշվի տարբերությունը կրճատեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։
Ավելացված 5-րդ րոպեին Լուիս Սուարեսն օգտագործեց իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի փոխանցումը եւ հավասարեցրեց հաշիվը։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 14-ին։