Հայաստան - Կոսովո և Չեխիա - Հայաստան ընկերական հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Դարպասապահներ

Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»

Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»

Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)

Անդրե Կալիսիր- «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)

Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)

Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)

Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»

Սերգեյ Մուրադյան - «Նոա»

Հովհաննես Համբարձումյան - «Նոա»

Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»

Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Էդգար Սևիկյան - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)

Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)

Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)

Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»

Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»

Արթուր Միրանյան – «Նոա»

Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)

Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Լուկաս Սելարայան - «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)

Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը ընկերական հանդիպումներին մարտի 17-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: