ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը երեքշաբթի օրը Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի լսումների ժամանակ ասել է, որ Չինաստանը կարող է TikTok-ն օգտագործել 2024 թվականի ԱՄՆ ընտրությունների վրա ազդելու համար, հայտնում է Reuters-ը։
Ի պատասխան դեմոկրատ պատգամավոր Ռաջա Կրիշնամուրտիի այն հարցին, թե արդյոք Չինաստանի իշխող կոմունիստական կուսակցությունը (ՉԿԿ) կօգտագործի TikTok-ը՝ ընտրությունների վրա ազդելու համար, Հեյնսն ասել է. «Մենք չենք կարող բացառել, որ ՉԿԿ-ն կօգտագործի դա»:
Կրիշնամուրթին նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Չինաստանի հանձնաժողովի գլխավոր դեմոկրատն է: