Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ցավակցական հեռագիր է հղել Քենիայի Հանրապետության նախագահ Ուհուրու Քենիատային՝ Նայրոբիի «Ուեսթգեյթ» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային կորուստների պատճառ է դարձել:

«Խստորեն դատապարտելով այդ ահաբեկչական գործողությունը՝ հույս եմ հայտնում, որ ձեռնարկվող միջոցառումների արդյունքում մեղավորները կկրեն արժանի պատիժ:Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին եւ մերձավորներին՝ մաղթելով տոկունություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

X