Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարծում է, որ հիմա Բաքուն շատ ավելի մոտ է Երեւանի հետ խաղաղության կնքմանը, քան երբեւէ։
«Հիմա մենք ավելի մոտ ենք Հայաստանի հետ խաղաղության կնքմանը, քան մինչ այժմ երբեւէ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Բաքվի «Մասնատված աշխարհի վերականգնումը» թեմայով XI գլոբալ համաժողովում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Նշենք, որ Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են խաղաղության օրակարգը մշտական շանտաժի եւ ճնշման համար։ Ի պատասխան Երեւանի՝ Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության՝ Բաքուն մշտապես առաջ է քաշում նոր պահանջներ՝ հրաժարվելով ձեռք բերված պայմանավորվածություններից։