Առաջին հայացքից կարող է թվալ, թե վերջերս թողարկված Nothing Phone (2a)-ն զուտ Nothing Phone 2-ի ավելի էժան այլընտրանքն է: Այնուամենայնիվ, պարզվում է, որ այն զգալիորեն ավելի հայտնի է, քան իր նախորդները. ընկերության գործադիր տնօրեն Կարլ Պեյի խոսքով՝ ընդամենը 24 ժամում ավելի քան 100,000 Nothing Phone (2a) սմարթֆոն է վաճառվել։
Ինչո՞վ է նոր սմարթֆոնը գրավել գնորդներին։
Նախ, հարկ է նշել, որ Nothing Phone (2a)-ն մատչելի գնի ($300-ից), տպավորիչ բնութագրերի և յուրօրինակ դիզայնի համադրություն է։
Սմարթֆոնն ստացել է MediaTek Dimensity 7200 Pro պրոցեսոր՝ զուգակցված 8 կամ 12 ԳԲ օպերատիվ և 128 կամ 256 ԳԲ ներկառուցված հզորությամբ, 6,7 դյույմ անկյունագծով AMOLED էկրանով (2412 × 1080 պիքսել կետայնություն, 120 Գց թարմացման հաճախականություն, 1300 նիտ առավելագույն պայծառություն, HDR10+, 20:9 կողմերի հարաբերակցություն), պաշտպանված է Corning Gorilla Glass 5 ապակիով, ինչպես նաև 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցով՝ 45 Վտ արագ լիցքավորման աջակցությամբ։ Սմարթֆոնը 0-ից 100% լիցքավորվում է ընդամենը մեկ ժամում։
Ինչ վերաբերում է տեսախցիկներին, հիմնական բլոկը բաղկացած է երկու տեսախցիկից՝ 50 ՄՊ հիմնական սենսոր, որն ունի պատկերի օպտիկական կայունացման գործառույթ, և 50 ՄՊ սենսոր՝ համայնապատկեր նկարելու համար: Սմարթֆոնն ունի նաև 32 ՄՊ առջևի տեսախցիկ։
Սմարթֆոնն աշխատում է Android 14 օպերացիոն համակարգով՝ Nothing OS 2.5 ծրագրաշարով: Չափերը՝ 161,7 × 76,3 × 8,6 մմ, քաշը՝ 190 գրամ։ Առկա է նաև IP54 պաշտպանություն, երեք լուսադիոդ՝ կորպուսը լուսավորելու համար, երկու SIM քարտի աջակցություն, Bluetooth 5.3, Wi-Fi 6, NFC, USB Type-C 2.0։