Ջենիֆեր Լոպեսը նոր ֆիլմում տեղափոխում է գիտաֆանտաստիկ գործողությունների տիրույթ: Netflix-ը հրապարակել է «Ատլաս» ֆիլմի թրեյլերը։

 

Լոպեսը մարմնավորում է գլխավոր հերոսուհուն՝ կառավարության վերլուծաբանի, ով ճանապարհորդում է հեռավոր մոլորակ՝ պարզելու, թե ինչպես հաղթել թշնամուն: Լոպեսը մարմնավորում է Ատլաս Շեփերդին, ով «փայլուն, բայց մարդատյաց վերլուծաբան է՝ արհեստական ​​ինտելեկտի նկատմամբ խոր անվստահությամբ: Նա միանում է ռոբոտին բռնելու առաքելությանը, որի հետ կապված է առեղծվածային անցյալով: Բայց երբ ծրագրերը խաթարվում են, մարդկության ապագան արհեստական ​​ինտելեկտից փրկելու նրա միակ հույսը դրան վստահելն է»:

Գործողությունները տեղի են ունենում ֆուտուրիստական ​​աշխարհում:

Սցենարը գրել են Լեո Սարդարյանը եւ Արոն Էլի Քոլեյթը։ «Ատլաս»-ի ռեժիսորը Բրեդ Փեյթոնն է, որը հայտնի է Դուեյն Ջոնսոնի մասնակցությամբ «Սան Անդրեաս» եւ «Ռեմփեյջ» ֆիլմերում իր աշխատանքով:

Ֆիլմը Netflix-ում կհայտնվի մայիսի 24-ին։