Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ինստագրամի իր էջում տեսագրություն է հայտարարել, որում հորդորում է ո8ևէ կոդ որևէ մեկին չտալ։

«Եթե ձեզ գրում է ձեր ընկերը, թե իր հաշիվը կոտրել են, արգելափակել են, ենթադրենք 12 այլ ֆոյսբուքյան հաշվի կամ Gmail-ի հետ և խնդում է, որ ձեր գաղտնաբառը, կամ կոդն ուղարկել և այլն, այն նշանակում է միայն մի բան, որ ձեր ընկերոջ հաշիվն էլ են կոտրել, և ձեզանից կվերցնեն գաղտնաբառը, կամ կոդը և ձեր անունից այն կուղարկեն մյուս ընկերներին։ Չանեք նման բան»,-ասում է Մարտիրոսյանը, զգուշացնելով որ նման դեպքերը շատացել են։


Նա հայտնեց, որ նաև շատ են դեպքերը, երբ նամակ է, գալիս որ մարդը մրցույթի է մասնակցում և խնդրում է իր օգտին քվեարկել, լինկեր են ուղարկում, ասում են որ մի կոդ կկգա և պետք է այդ կոդը իրեն տալ, և երբ այն տալիս են, ապա տվյալ անհատի հաշիվը գողանում են։

«Կարճա ասած՝ կոդերը ոչ մեկին մի տվեք, ծանոթ կլինի, թե նույնիսկ տանեցիներ»,-հորդորեց Մարտիրոսյանը։